տուն Լուրեր Մամուլում շատ են ռազմական գաղտնիքի մասին տեղեկությունները. Սեյրան Շահսուվարյան

Մամուլում շատ են ռազմական գաղտնիքի մասին տեղեկությունները. Սեյրան Շահսուվարյան

161
0

g_image

ՀՀ ՊՆ լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության նախկին պետ Սեյրան Շահսուվարյանի կարծիքով մամուլում հաճախ պատվիրված հոդվածներ են տպագրվում, որոնք չունեն ռեալ հիմքեր:

«Ինչ ասես` գրել են Ղարաբաղի մասին, բայց պարզվել է` այնտեղ երբեք չեն եղել: Ամենասարսափելին այն է, երբ լրագրողը բացարձակ չի տիրապետում թեմային ու գրում է»,- ասում է նա :

Հաջորդ մտահոգությունը, որ հայտնեց ՊՆ լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության նախկին պետը, մամուլում ռազմական գաղտնիքի մասին տեղեկության լուսաբանումն է.

«Սովորաբար գրում են, որ բանակում սանիտարահիգիենիկ պայմանները վատ են, բայց փաստեր չեն բերում, թե կոնկրետ որտեղ է վատ: Դեպքեր կան, որ ուղղակի պետք չի նշել: Դրանք հիմնականում ռազմական գաղտնիքի մասին տեղեկություններն են: Օրինակ գրում են` մենք վեց տանկ ունենք, որոնցից երեքը չի կրակում, կամ տաս հատ ինքնաթիռ ունենք, վեցը չի թռչում: Դա էն ճշմարտությունը չի, որ պիտի ուրախանանք: Մեր մամուլը էնքան ա ամեն ինչ բաց գրում, որ նրանք մենակ մեր կայքերը կարդալով կարող են փայլուն տիրապետել իրավիճակին ու դրանից օգտվեն: Երևի մի քիչ խելքները չի հասնում, որ օգտագործեն էդ ամեն ինչը»: