2014թ. հունվար-մարտին գրանցված կենդանի ծնունդները 2013թ. նույն ժամանակա շրջանի համեմատ աճել են 2.2%-ով, իսկ մահվան դեպքերը՝ 7.7 %-ով: 2014թ. հունվար-մարտին կենսունակության գործակիցը, այն է ծնվածների և մահվան դեպքերի հարաբերակցությունը, կազմել է 121%: Այս մասին ասվում է Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած «ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը 2014թ հունվար-մարտին» զեկույցում: