Այսօր Ուկրաինայի Լուգանսկ շրջանում ինքնահռչակ Լուգանսկի ժողովրդական հանրապետության պարագլուխ Վալերի Բոլոտովի դեմ իրականացվել է մահափորձ: Այս մասին հաղորդում է Lifenews-ը` հղում կատարելով ինքնահռչակ հանրապետության նախագահ Վասիլին Նիկիտինին:
Նա պարզաբանել է, որ «ժողովրդական նահանգապետը» կորցրել է շատ արյուն, սակայն ժամանակին տեղափոխվել է հիվանդանոց և նրա կյանքին ոչինչ չի սպառնում: «Այսօր ժամը 11-ին նա վիրավորվել է, հիմա գտնվում է մասնավոր հիվանդանոցում: Նրա մոտ չեն թողնում», — ասել է Նիկտինը: