Մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ պայմանագրային զինծառայող. ԱՀ ՊՆ

    337
    0

    Փետրվարի 14-ին՝ ժամը 19:00-ի սահմանում, ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ պայմանագրային զինծառայող, 1997թ. ծնված Հ. Ա.-ն:

    Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

    Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:

    Այս մասին հաղորդագրություն է տարածել Արցախի հանրապետության Պաշտպանության նախարարությունը: