Կյանքի 61-րդ տարում կյանքից հեռացել է Roxette խմբի մեներգչուհի շվեդուհի Մարի Ֆրեդրիկսոնը: Մահվան ստույգ պատճառը դեռ չի հրապարակվում, բայց հայտնի է, որ նա երկար ժամանակ հիվանդ էր։ Այս մասին հայտնում է Expressen–ը:
«Ցավով հայտնում ենք, որ մեր ամենամեծ և ամենասիրելի արտիստներից մեկը հեռացել է մեզանից։ Մարի Ֆրեդրիկսոնը մահացել է դեկտեմբերի 9-ի առավոտյան հիվանդության պատճառով»,- ասել է խմբի մենեջեր Մարի Դիմբերգին։
Շվեդ երգչուհի, կոմպոզիտոր, դաշնակահար, երգերի հեղինակ Մարի Ֆրեդրիկսոնը, որն ավելի հայտնի է որպես Roxette փոփ-ռոք խմբի մեներգչուհի, մասնակցել է Փեր Գեսլեի և շվեդական Gyllene Tider խմբի սոլո ալբոմների ձայնագրություններին։