տուն Քաղաքական Միջազգային Մահացել է 29 տարի ջունգլիներում թաքնված և 2-րդ աշխարհամարտի ավարտի մասին չիմացող...

Մահացել է 29 տարի ջունգլիներում թաքնված և 2-րդ աշխարհամարտի ավարտի մասին չիմացող ճապոնացի զինվորը

162
0

135772167274

Այսօր մահացել է Երկրորդ աշխարհամարտի ճապոնացի զինվոր Հիրոո Օնոդան, ով 29 տարի թաքնվել էր ջունգլիներում՝ չիմանալով, որ պատերազմն ավարտվել է։ Օնոդան 91 տարեկան էր։ Այս մասին հաղորդում է BBC-ն։

1974 թվականին, ֆիլիպինյան Լուբանգ կղզում թաքնվող 52-ամյա լեյտենանտը որոշել է հանձնվել և երկար ժամանակ չի կարողացել հավատալ, որ պատերազմը վաղուց ավարտվել է։ Միայն այստեղ ժամանած նրա դաշտային հրամանատարն է կարողացել համոզել լեյտենանտին։ Օնոդան նաև պնդել է, որ ջունգլիներում կան նաև այլ զինվորներ, ովքեր չեն իմացել պատերազմի ավարտի մասին, սակայն նրանք չէին հետևել ճապոնացու հորդորին՝ հանձնվելու իշխանություններին, քանի որ կարծել էին, որ Օնոդան գործում է թշնամու հրամանով։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here