Մահացել է Բրիտանիայի ամենատարեց բնակչուհին: Գրեյս Ջոնսը, ով ծնվել էր 1899 թվականի դեկտեմբերին, նա մահացել է 113 տարեկան հասակում,- հայտնում է BBC-ն:
Ջոնսը ապրում էր Լոնդոնում և աշխատում էր որպես դերձակ: Նա թոշակի էր անցել դեռ 50 տարի առաջ: Ջոնսը այդպես էլ չէր ամուսնացել, հայտարարելով, որ ոչ ոք չէր կարող փոխարինել իր պեսացուին, ով մահացել էր Առաջին համաշխարհային պատերազմում: