Ավստրալիայում 88 տարեկանում մահացել է Ֆորմուլա 1-ի աշխարհի չեմպիոն Ջեք Բրեբհեմը։ Այս մասին հաղորդել է նրա ընտանիքի պաշտոնական կայքը։
Բրեբհեմը երեք անգամ հաղթել է Ֆորմուլա 1-ի աշխարհի առաջնությունը (1959, 1960, 1966), երկու անգամ նրա թիմը հաղթել է կոնստրուկտորների մրցավազքում (1966, 1967)։ Բրեբհեմն առաջինն է, որ չեմպիոնական տիտղոս է նվաճել իր իսկ նախագծած բոլիդով։
1985 թվականին նա դարձել է առաջին մարզիկը, ով ստացել է ասպետի տիտղոս՝ սպորտում ունեցած ձեռքբերումների համար։