Այսօր ժամը 12:00-ին, «Էրեբունի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում գիտակցության չգալով մահացել է ֆիլմի նկարահանման մեկնելու ընթացքում վթարի ենթարկված Արամ Փիլոսյանը: Այդ մասին «Փաստինֆո»-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Էրեբունի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքի վարիչ Արմեն Մուրադյանը:
Հիշեցնենք, որ պատահարը տեղի էր ունեցել դեկտեմբերի 6-ին՝ Երևան-Եղեգնաձոր ավտոճանապարհին: «Դիպուկահար» ֆիլմի համար սահմանային դրվագ նկարահանելու նպատակով մեկնած դերասանների ավտոմեքենան բախվել էր ճանապարհի շրջանաձև հատվածի բետոնե քարերին և կողաշրջվել:
Վթարի հետևանքով տուժածներ Տ.Ասոյանը, Վարազդատ Խաչատրյանը, Արկադի Կլեկչյանը, Արամ Փիլոսյանը և Ջիվան Նիկոլյանը տեղափոխվել էին Արարատի բժշկական կենտրոն, սակայն հիվանդանոցի ճանապարհին Ջիվան Նիկոլյանը մահացել էր:
Արամ Փիլոսյանը գանգուղեղային տրամվայով, կոմայի մեջ տեղափոխվել էր «Էրեբունի» բժշկական կենտրոն: