Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունը խոր կսկիծով տեղեկացնում է, որ սույն թվականի հունիսի 16-ին 52 տարեկան հասակում կյանքից հեռացել է Քրեակատարողական ծառայության պետի տեղակալ, արդարադատության գնդապետ Վահե Պապոյանը։
Համաձայն հաղորդագրության՝ Վահե Պապոյանն արգասաբեր ճանապարհ է անցել պետական ծառայության համակարգում՝ սկսած 1995 թվականից Ազգային անվտանգության ծառայությունում, իսկ 2015 թվականից՝ Քրեակատարողական ծառայության համակարգում։