ԱՄՆ-ում 83 տարեկանում մահացել է տնտեսագիտության Նոբելյան մրցանակակիր Գերի Բեքերը։ Գիտնականը մահացել է հիվանդությունից հետո առաջացած բարդություններից։ Այս մասին հաղորդում է Associated Press գործակալությունը՝ հղում կատարելով նրա ընտանիքին։
Բեքերը ծնվել է Փենսիլվանիա նահանգի Փորթսվիլ քաղաքում 1930 թվականին։ Մագիստրոսի և դոկտորի աստիճան ստացել է Չիկագոյի համալսարանում։ Նրա ղեկավարը եղել է հայտնի տնտեսագետ Միլթոն Ֆրիդմանը։ Բեքերը դասավանդել է Կոլումբիայի համալսարանում։
1992 թվականին նա ստացել է Նոբելյան մրցանակ «ուսումնասիրելու համար մարդու պահվածքն ու արձագանքները, որոնք կապված չեն միայն շուկայական վարվեցողության հետ»։