տուն Աշխարհ Մահացել է ռուս գրող Էդուարդ Լիմոնովը

Մահացել է ռուս գրող Էդուարդ Լիմոնովը

180
0

Մարտի 17-ին, կյանքի 78-րդ տարում, մոսկովյան հիվանդանոցներից մեկում մահացել է գրող Էդուարդ Լիմոնովը: Այս մասին Telegram-ի իր ալիքում հայտարարել է Պետդումայի պատգամավոր Սերգեյ Շարգունովը:

Սկանդալային և ոչ միանշանակ ընկալվող կենսագրությամբ ռուս գրողը դեռ 2018-ի հոկտեմբերին էր դժգոհել իր առողջությունից: Որոշ ժամանակ կլինիկայում լինելուց հետո գրողն ասել էր, որ բավական լավ է զգում իրեն: Այս պահին հայտնի չէ, թե մահն ինչից է վրա հասել:

Լիմոնովը գրել է այնպիսի ստեղծագործություններ, ինչպիսին են՝ «Այդ ես եմ, Էդիչկան» (1976), «Նրա ծառայի պատմությունը» (1982), «Անհաջողակի օրագիրը» (1982), «Ժամանակակից հերոսների մահը» “(1985), «Դեռահաս Սավենկոն» (1983) ինքնակենսագրական եռագրությունը, «Երիտասարդ անզգամը» (1986), «․․․Մենք մեծ դարաշրջան ենք ունեցել» (1995)։