տուն Հասարակություն Մշակույթ Մահացել է ջազային երաժիշտ, Գրեմիի մրցանակակիր Յուսեֆ Լատիֆը

Մահացել է ջազային երաժիշտ, Գրեմիի մրցանակակիր Յուսեֆ Լատիֆը

163
0

Yusef_Lateef

Ջազային կոմպոզիտոր և երաժիշտ Յուսեֆ Լատիֆը մահացել է Մասաչուսեթսում 93 տարեկանում: Այս մասին հաղորդում է Associated Press  գործակալությունը:

Լատիֆը նվագել է տենոր սաքսոֆոն, ֆլեյտա, հոբոյ, ֆագոտ և այլն: 1949 թվականին նա համերգներ է տվել հանրահայտ Դիզի Գիլեսպիի հետ: 1987 թվականին նա արժանացել է «Գրեմի» մրցանակի «Յուսեֆ Լատիֆի փոքր սիմֆոնիա» ձայնագրության համար, որտեղ նա նվագել է տարբեր գործիքներով:

2010 թվականին Յուսեֆ Լատիֆը արժանացել է ԱՄՆ-ի ազգային NEA Jazz Master մրցանակին: Չնայած պատկառելի տարիքին` նա շարունակել է շրջագայությունները:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here