տուն Աշխարհ Մահացել է նարկոբարոն Էսկոբարի անձնական քիլլերը

Մահացել է նարկոբարոն Էսկոբարի անձնական քիլլերը

389
0

Պաբլո Էսկոբարի անձնական քիլլեր «Պոպայ» մականունով Ջոն Հայրո Վելասկեսը քաղցկեղի հետեւանքով կյանքի 55-րդ տարում Կոլումբիայում կնքել է իր մահկանացուն։ Ինչպես նա է խոստովանել, ինքն անձամբ սպանել է ավելի քան 250 մարդու։ 

Նրա մահվան մասին հաղորդում է Կոլումբիայի բանտերի եւ քրեակատարողական հիմնարկների ազգային ինստիտուտի թվիթերյան էջը։

Վելասկեսը դատապարտվել էր լրագրողի սպանությանը մասնակցելու համար, նա բանտում անցկացրել էր 22 տարի եւ վաղաժամկետ ազատվել։

Ազատության մեջ գտնվելու տարիներին նա նկարահանվել է կինոյում, վիդեոբլոգեր էր (իր հետեւորդներին խորհուրդներ էր տալիս ինչպես ինտեգրվել հասարակությանը եւ ապաշխարել), գրել գրքեր։ Շատ էր ցանկանում զբաղվել քաղաքականությամբ։