տուն Լուրեր Մահացել է ճարտարապետ Ջիմ Թորոսյանը

Մահացել է ճարտարապետ Ջիմ Թորոսյանը

178
0

6666666

Հունվարի 5-ին մահացել է հայ ճարտարապետ, ակադեմիկոս Ջիմ Թորոսյանը:

Ջիմ Պետրոսի Թորոսյանը ծնվել է 1926 թվականի ապրիլի 18-ին: Նա 1971-1981թթ. եղել է Երևանի գլխավոր ճարտարապետը:

1949 թ-ին ավարտել է Երևանի Պոլիտեխնիկ ինստիտուտը։ 1954 թ-ին Մոսկվայում ավարտել է ՍՍՀՄ-ի Ճարտարապետության ակադեմիան, 1957 թ-ից Հայաստանի Ճարտարապետների միության անդամ է։

1954 թ.-ից դասավանդել է ԵՊՃՇՀ-ում (1979 թ.-ից՝ պրոՖեսոր)։ 1962-1964 թթ.-ին՝ ՀՃՄ վարչության նախագահի տեղակալ։ 1958 թ.-ից՝ Երևաննախագիծ ինստիտուտի ճարտարապետության արվեստանոցի ղեկավար։

1989-1990 թթ.-ին Ջիմ Թորոսյանը ղեկավարել է Սպիտակի երկրաշարժից հետո Հայաստանի տուժած շրջանների վերակառուցման հանձնաժողովի խորհուրդը։

ԽՍՀՄ ժողովրդական ճարտարապետ է, Ճարտարապետության Միջազգային Ակադեմիայի պրոֆեսոր, Ճարտարապետության Միջազգային ակադեմիայի Մոսկվայի բաժնի ակադեմիկոս, ԽՍՀՄ-ի Պետական պարգևի դափնեկիր, Հայկական ՍՍՀ Պետական պարգևի դափնեկիր, ԽՍՀՄ-ի գեղարվեստի Ակադեմիայի ոսկե մեդալակիր։ ՌԴ ճարտարապետության և շինարարության ԳԱ պատվավոր (1994), Ուկրաինայի ճարտարապետության ակադեմիայի արտասահմանյան (2002) անդամ:

Շարունակությունն այստեղ:

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here