Գերմանիայում կարճատև հիվանդությունից հետո մահացել է հրեական ծագում ունեցող գերմանացի հայտնի գրող Սթեֆանի Ցվեյգը։ Այս մասին հաղորդում է USA Today-ը:
Նրա եղբորորդին հայտնել է, որ 81-ամյա գրողը մահացել է կարճատև, բայց լուրջ հիվանդությունից:
1932 թվականին լեհական Լեոբշուցում ծնված Ցվեգը 1938 թվականի ծնողների և ընտանիքի հետ տեղափոխվել է Քենիա` փախչելով նացիստական ռեժիմից: Հենց իր հիշողությունների հիման վրա գրված «Աֆրիկյան անէության մեջ» գիրքը արժանացել է մի շարք պատվավոր մրցանակների` հայտնի դարձնելով Սթեֆանի Ցվեյգին:
1947 թվականին Ցվեյգը վերադարձել է Գերմանիա և զբաղվել լրագրությամբ: 2003 թվականին նրա գրքի հիման վրա հանված ֆիլմն արժանացել է «Օսկարի» որպես «Օտարալեզու լավագույն ֆիլմ»: