Չինաստանի Ուհան քաղաքում մահացել է 36-ամյա մի տղամարդ, որը նախկինում բուժվել էր կորոնավիրուսից և դուրս գրվել հիվանդանոցից: Այս մասին հաղորդում է South China Morning Post-ը:
Տղամարդը մահացել է շնչառական անբավարարությունից՝ հիվանդանոցից դուրս գրվելուց 5 օր հետո:
Ըստ հանգուցյալի կնոջ՝ դուրս գրվելուց երկու օր անց ամուսինն իրեն լավ չի զգացել: Նա դժգոհել է բերանի չորությունից և ստամոքսի գազերից:
Հետո նա ասել է, թե իրեն ավելի վատ է զգում, և նրան ուղարկել են հիվանդանոց: Նույն օրը տղամարդը մահացել է: