82 տարեկանում մահացել է լեգենդար «Կնքահայրը» ֆիլմի օպերատոր, «Օսկար» մրցանակի պատվավոր դափնեիր Գորդոն Ուիլիսը։ Այս մասին հաղորդում է variety-ն։
Ուիլիսին հաճախ անվանել են «շողքերի իշխան»` շողքի հետ հմուտ աշխատանքի շնորհիվ։ Նա հայտնի է եղել 1970-ականներում մի շարք անվանի ռեժիսորների հետ աշխատանքով, որոնց ֆիլմերը ոճ էին հաղորդում 1970-ականներին։
Ուիլիսը աշխատել է Վուդի Ալենի «Էնի Հոլ» և «Ամնհեթեն» ֆիլմերում։ Երկու անգամ նրան անունը նշվել է «Օսկարի» «Օպերատորական լավագույն աշխատանք» անվանակարգերում «Կնքահայր 3» և «Զելիգ» ֆիլմերի համար։