Այսօր 86 տարեկանում մահացել է ԽՍՀՄ անվանի դերասան, թատրոնի և կինոյի մեծ վարպետ Յուրի Յակովլևը: Այս մասին ասվում է Վախթանգովի անվան թատրոնի կայքում:
«Ցավով նշում ենք, որ այսօր գիշերը կյանքից հեռացել է ԽՍՀՄ ժողովրդական դերասան Յուրի Վասիլևը: Վախթանգովի թատրոնի դերասանները իրենց ցավակցությունն են հայտնում մեծ դերասանի և յուրահատուկ դերասանի հարազատներին և բարեկամներին»,- ասվում է հայտարարության մեջ:
Թատրոնի տնօրենն ասել է, որ Յուրի Յակովլևը, ով հանդիսատեսին ավելի հայտնի է իր բազմաթիվ հայտնի դերերով, այդ թվում «Եղնիկ թագավորը», «Ապուշը», «Իվան Վասիլևիչը փոխում է մասնագիտությունը» ֆիլմում կատարած գլխավոր դերով, ինչպես նաև «Կին ձա-ձա», «Ճակատագրի հեգնանք կամ բաղնիքդ անուշ», «Կառնավալ» ֆիլմերում մարմնավորած կերպարներով, մահացել է հիվանդանոց, ուր տեղափոխվել էր ուշագնացությունից հետո: