տուն Լուրեր Մահացել է լրագրող Գենոֆիա (Ժենյա) Մարտիրոսյանը

Մահացել է լրագրող Գենոֆիա (Ժենյա) Մարտիրոսյանը

189
0

135

Մահացել է լրագրող Գենոֆիա (Ժենյա) Մարտիրոսյանը: Այս մասին տեղեկացնում է Yerkir.am-ը։ Հիշեցնենք, որ Մարտիրոսյանի բուժման համար դրամահավաք էր կազմակերպվել: Նա տեղափոխվել էր Գերմանիա` բուժման նպատակով:

Գենոֆիա Մարտիրոսյանը 1984 թվականից սկսած աշխատել է տարբեր պարբերականներում, այդ թվում՝ «Կոմսոմոլեց», «Ռեսպուբլիկա Արմենիա» և «Առավոտ» թերթերում: Հանդիսացել է «Ռեսպուբլիկա Արմենիա» օրաթերթի փոխխմբագիրը, 10 տարի անընդմեջ «Առավոտ» թերթի առաջնորդողների հեղինակն էր, իսկ 2003-ից ՝ «Աֆիշա» ամսագրի, այնուհետև՝ «Հայաստանի Զրուցակից» շաբաթաթերթի գլխավոր խմբագիրը:

AraratNews-ը խորին ցավակցություններն է հայտնում Ժենյայի հարազատներին անժամանակ մահվան կապակցությամբ։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here