Այսօր մահացել է պորտուգալացի անվանի ֆուտբոլիստ և մարզիչ Էյսեբիուն՝ Էուզեբիու դա Սիլվա Ֆերեյրան։ Հունվարի 25-ին կլրանար նրա 72-ամյակը։ Պորտուգալացին մահացել է սրտի սուր անբավարարությունից։ Այս մասին տեղեկացրել են պորտուգալական «Բենֆիկա» ակումբի ներկայացուցիչները, որտեղ հանդես է եկել անվանի ֆուտբոլիստը։
Տեղեկացնենք, որ Պորտուգալիայի հավաքականի կազմում «սև մարգարիտ» մականունը կրող Էյսեբիուն 1966 թվականին նվաճել է աշխարհի առաջնության բրոնզե մեդալ։ 1966 թվականին նա դարձել է Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստ, իսկ 1968 և 1973 թվականներին արժանացել է «Ոսկե խաղակոշիկի»։