71 տարեկանում մահացել է ամերիկացի երգիչ, կիթառահար և կոմպոզիտոր Լու Ռիդը։ Այս մասին գրում է BBC-ն։
Ռիդը հսկայական ազդեցություն է ունեցել ռոքի զարգացման վրա, իսկ նրա երաժշտական կարիերան տևել է ավելի քան 50 տարի։ Հրեաների ընտանիքում ծնված Ռիդը The Velvet Underground ռոք խմբի ստեղծողներից է, որը դարձավ այլընտրանքային ռոքի հիմնադիր։ Բացի այդ, հայտնի է, որ խումբը սերտ համագործակցել է նկարիչ Էնդի Ուորհոլի հետ։
The Velvet Underground-ի կազմալուծվելուց հետո Լու Ռիդը թողարկեց մի քանի հիթեր՝ Perfect Day-ը և Walk On The Wild Side-ը։
Նրա մահվան պատճառների մասին ոչինչ չի հաղորդվում։ Այս տարվա մայիսին փոխպատվաստվել էր նրա լյարդը։