Իսրայելում 94 տարեկանում մահացել է սեֆարդի հրեաների հոգևոր առաջնորդ Օվադիյա Յոսեֆը, ով նաև ծայրահեղական կրոնական «Շաս» կուսակցության ոչ պաշտոնական ղեկավարն էր: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը:
Իրաքում ծնված րաբբին հայտնի է դարձել իր ոչ միանշանակ հայտարարություններով, որոնք շատերը ռասիստական էին անվանում: Նա միշտ վատ էր արտահայտվում արաբների մասին` նրանց համեմատելով օձերի հետ: Նման կտրուկ հայտարարությունների, ինչպես նաև ծայրահեղական մտածելակերպի պատճառով նրան հաճախ անվանում էին «Իսրայելի այաթոլլա»:
Սպասվում է, որ նրա թաղմանն աշխարհի տարբեր վայրերից կժամանեն նրա բազմաթիվ հետևորդները: