տուն Հասարակություն Մահացել է իսպանացի հայտնի գրող Կառլոս Ռոխասը

Մահացել է իսպանացի հայտնի գրող Կառլոս Ռոխասը

212
0

ԱՄՆ-ում 91 տարեկանում մահացել է իսպանացի անվանի գրող Կարլոս Ռոխասը: Այս մասին հայտնում է Valparaiso Ediciones հրատարակչատունը: Ռոխասը տասնյակ գրքերի հեղինակ է, արժանացել է գրականության ոլորտում բազմաթիվ մրցանակների:

Ռոխասի ստեղծագործությունների մեծ մասը պատմական վեպերն են ու քաղաքական գործիչների, պոետների, նկարիչների կենսագրության գեղարվեստական շարադրանքներ: Նրա գրքերը թարգմանված են աշխարհի մի շարք լեզուներով:

1950-ականների վերջերից Ռոխասն ապրում էր ԱՄՆ-ում: