Araratnews.am-ի լրագրողին քիչ առաջ «Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցից փոխանցեցին, որ րոպեներ առաջ մահացել է ռեժիսոր, Երևանի պետական թատերական ինստիտուտի ռեկտոր Արմեն Մազմանյանը։ Հիշյալ հիվանդանոցից փոխանցեցին նաեւ, որ ռեժիսորը տառապում էր լյարդի ցիռոզ հիվանդությամբ եւ նրա կյանքը փրկել չի հաջողվել:
Արմեն Մազմանյանը ծնվել է 1960 թ. փետրվար 15-ին։ Ավարտել էր Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտը։ ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ էր, արժանացել էր Ֆրիտյոֆ Նանսենի ոսկյա հուշամեդալի, «Մահ իմացյալ անմահություն» և Մարտական ծառայության մեդալների: