Huffingtonpost-ը տեղեկացնում է, որ 77 տարեկան հասակում մահացել է Վիլֆրեդ Մարթենսը, ով 9 կառավարական շրջան ղեկավարել է Բելգիան եւ Եվրոպայի Ժողովրդական կուսակցությունը: Կուսակցության ղեկավար Ուոտեր Բեկը հայտարարել է, որ չի կարող մանրամասնել մահվան պատճառները, սակայն հայտնի է, որ Մարտենսը ունեցել է սրտի հետ կապված խնդիրներ:
Հիշեցնենք, որ ԵԺԿ դիտորդ անդամներ են Հայաստանի ՀՀԿ, ՕԵԿ, և Ժառանգություն կուսակցությունները: