Քվենտին Տարանտինոյի և Ջորջ Լուկասի ֆիլմերում նկարահանված դերասան Սիդ Հեյգը մահացել է 80 տարեկան հասակում:
Այս մասին «Известия»-ին հայտնել է նրա կինը՝ Սյուզեն Մոսեսյանը:
Ինչպես հայտնում է աղբյուրը, դերասանը մահացել է սեպտեմբերի 21-ին, բայց այդ մասին տեղեկատվությունը նրա Instagram-ում հայտնվել է մահվանից երկու օր անց: Սիդ Հեյգը (Սիդնեյ Էդդի Մոսեսյան) ծնվել է 1939 թվականին, մանկուց զբաղվել է պարով և երաժշտությամբ, հետաքրքրվել թատրոնով: 1952 թվականից սկսել է նկարահանվել ֆիլմերում. Ջեքի Բրաուն», «Սպանել Բիլին 2», «Կենդանի մեռելների գիշերը 3D»:
Նշենք, որ Հեյգը կերտել է ավելի քան 70 դեր կինոյում և 350 դեր հեռուստատեսությունում: Հաճախ նկարահանվել է սարսափ ֆիլմերում: «Սատանայի կողմից վտարվածը» (2005) ֆիլմի համար ստացել է «Ամենաստոր չարագործը» մրցանակը: