տուն Քաղաքական Միջազգային Մահացել է գրականության նոբելյան մրցանակակիր Դորիս Լեսինգը

Մահացել է գրականության նոբելյան մրցանակակիր Դորիս Լեսինգը

167
0

doris

Այսօր 94 տարեկանում մահացել է Գրականության նոբելյան մրցանակակիր, բրիտանացի գրող Դորիս Լեսինգը։ Այս մասին հաղորդում է BBC-ն։

Պարսկաստանի Քերմանշահ նահանգում 1919 թվականին ծնված Լեսինգը 1937 թվականից ապրել է Անգլիայում։ Նա հայտնի է դարձել իր մի քանի ստեղծագործություններով՝ «Ոսկե տետրը», «Դժոխքում հայտնվելու հրահանգաթերթիկը», «Հինգերորդ երեխան» և այլն։

2007 թվականին Դորիս Լեսինգն արժանացել է գրականության ոլորտում ամենահեղինակավոր՝ Նոբելյան մրցանակին։ Նոբելյան մրցանակի հանձնաժողովը մրցանակի շնորհումը բացատրել էր նրանով, որ այն տրվում է մի հեղինակի, «ով պատմում է կնոջ փորձի մասին, ով թերահավատությամբ, կրքոտ կերպով և կանխատեսման ուժով դիտարկում է բաժանված քաղաքակրթությունը»։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here