տուն Հասարակություն Մահացել է ԳԱԱ անդամ Ֆելիքս Հայրապետյանը. պատճառը կորոնավիրո՞ւսն է

Մահացել է ԳԱԱ անդամ Ֆելիքս Հայրապետյանը. պատճառը կորոնավիրո՞ւսն է

380
0

Մահացել է ՀՀ ԳԱԱ անդամ, գիտնական, ֆենոլոգիայի եւ կենսաբանության բառարանների եւ հետազոտությունների հեղինակ, Երեւանի պետական համալսարանի նախկին դասախոս, գիտությունների թեկնածու, դոկտոր-պրոֆեսոր  Ֆելիքս Հայրապետյանը: Այս մասին տեղեկանում ենք Հայրապետյանի «Ֆեյսբուքի» էջում նրա ընկերների ցավակցական գրառումներից:

Հարազատները ենթադրում են` մահը գուցե կորոնավիրուսի պատճառով է: Ֆելիքս Հայրապետյանը հիվանդացել էր թոքաբորբից երկրորդ անգամ:

Araratnews.am-ը ցավակցում է Ֆելիքս Հայրապետյանի ընտանիքին, հարազատներին, մաղթում տոկունություն, համբերություն: