Ռիք Մայալը, որ ճանաչում էր ձեռք բերել իբրև 1980-ականների սկզբին BBC-ի «The Young Ones» սերիալի սցենարի հեղինակ և գլխավոր դերակատար, մահացել է 56 տարեկան հասակում: Այս մասին հաղորդում են բրիտանական ԶԼՄ-ները:
Բացի դրանից, դերասանի անվան հետ են կապվում հայտնի դերեր այնպիսի ֆիլմերում ինչպիսիք են «Blackdadder»-ը և «Bottom»-ը:
Դերասանի մահվան մասին ոչինչ հայտնի չէ: Նրա գործակալ Քեյթ Բենսոնը CNN-ին ասել է. «Նա մահացել է երկուշաբթի ցերեկը: Դա այն ամենն է, ինչ մենք գիտենք:»
The Telegraph-ը հիշեցնում է, որ 1998թ.-ին Մայալը ծանր վթարի էր ենթարկվել կվադրոցիկլով, ինչի հետևանքով գանգի կոտրվածք և երկու կաթված էր ստացել: Վթարց հետո նրա մոտ զարգացել էր ընկնավորություն: Չնայած այդ հանգամանքին՝ նա վերադարձել է աշխատանքի և նկարահանվել ևս երկու դերերում: