Այսօր մահացել է Բռնցքամարտի համաշխարհային խորհդրի (WBC) նախագահ Խոսե Սուլեյմանը։ 82-ամյա Սուլեյմանը բնակվում էր Լոս Անջելեսում։ Այս մասին հաղորոդում է Boxing Scene-ը։
Անցած տարվա հոկտեմբերի սկզբին Սուլեյմանը Լոս Անջելեսի կլինիկաներից մեկում ենթարկվել էր սրտի վիրահատության։ Սակայն դեկտեմբերի վերջից նրա առողջական վիճակը սկսել է վատանալ։ Սպասվում է, որ Սուլեյմանի մարմինն առաջիկա օրերին կտեղափոխվի նրա հայրենիք՝ Մեքսիկա։
Սուլեյմանը 1975 թվականից գլխավորում է այս խորհուրդը։ 2007 թվականին նրա անունը տեղ է գտել Բռնցքամարտի փառքի սրահում։