տուն Հասարակություն Մահացել է գեներալ Աղաբեկյանի որդին. հայտնի է մահվան պատճառը

Մահացել է գեներալ Աղաբեկյանի որդին. հայտնի է մահվան պատճառը

684
0

Հիվանդության պատճառով կյանքից անժամանակ հեռացել է Մխիթար Արթուրի Աղաբեկյանը: Նա Արցախի նախկին փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանի որդին է։ Մխիթար Աղաբեկյանը քաղցկեղ ուներ։ Այս մասին հաղորդում է ArmLur.am-ը:

Հոգեհանգստյան կարգը տեղի կունենա երկուշաբթի` մարտի 16-ին, Հադրութի շրջանի Մեծ Թաղեր գյուղում: Հուղարկավորությունը՝ մարտի 17-ին Մեծ Թաղերի գերեզմանատանը:

Նշենք, որ նա հանդիսանում էր «Սարտեքս» ընկերության գործադիր տնօրենը, որի բացման արարողությունը Երևանում եղել էր 2019 թվականի նոյեմբերին։