տուն Քաղաքական Միջազգային Մահացել է անվանի գրող Ջոնաթան Շելը

Մահացել է անվանի գրող Ջոնաթան Շելը

120
0

Jonathan_Schell-580.jpg

71 տարեկանում քաղցկեղից մահացել է ամերիկացի անվանի գրող և հակամիջուկային շարժման ակտիվիստ Ջոնաթան Շելը։ Այս մասին հաղորդում է Associated Press-ը։

Լրագրողներին ննրա մահվան մասին հայտնել է գրողի ընկերուհին՝ Իռեն Գրոսը, ում խոսքերով՝ Շելը մահացել է մարտի 25-ին Նյու Յորքի իր տանը։

Ջոնաթան Շելը հեղինակել է հայտնի՝ «Երկրագնդի ճակատագիրը» գիրքը (The Fate of the Earth), որը Los Angeles Times Book Prize-ի կողմից ստացել է մրցանակ, քանի որ կարճ ժամանակում դարձել էր ամենավաճառվող գրքերից մեկը։