տուն Հասարակություն Մահացել է ամերիկահայ հայտնի բժիշկ, բարերար Րաֆֆի Հովանեսյանը

Մահացել է ամերիկահայ հայտնի բժիշկ, բարերար Րաֆֆի Հովանեսյանը

238
0

Կյանքից հեռացել է ամերիկահայ անվանի բժիշկ, մեծ հայրենասեր ու բարերար, Հայ Օգնության Ֆոնդի լավ ընկեր ու բարեկամ Րաֆֆի Հովանեսյանը: Այս մասին տեղեկանում ենք  ՀՕՖ-ի Ֆեյսբուքյան էջից։

«Րաֆֆի Հովանեսյանը  Ամերիկայի հայ բժիշկների միության խորհրդի անդամ էր, նա մեծ ներդումն է ունեցել Հայաստանի առողջապահության համակարգում, մասնավորապես՝ Արցախի բուժաշխատողների շարունակական բժշկական կրթության գործում», նշել են  հաղորդագրության հեղինակները եւ ցավակցություն հայտնել Ր․Հովանեսյանի ընտանիքին ու հարազատներին: