տուն Հասարակություն Առողջապահություն Մահացած 69–ամյա քաղաքացին չի ունեցել խրոնիկ հիվանդություն. Արսեն Թորոսյան

Մահացած 69–ամյա քաղաքացին չի ունեցել խրոնիկ հիվանդություն. Արսեն Թորոսյան

804
0

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց, որ ունեցել ենք կորոնավիրուսով պայմանավորված մահվան դեպք, երբ 69–ամյա քաղաքացին չի ունեցել խրոնիկ հիվանդություն։

Բուժված քաղաքացիների առողջական վիճակի մասին նախարար Թորոսյանը պարզաբանեց, որ ինքը տեղեկություն չունի առողջացած ու դուրս գրված հիվանդների առողջական վիճակի զարգացման կամ բարդացման վերաբերյալ:

«Բոլոր նրանք, ովքեր դուրս են գրվում, պրակտիկ առողջ քաղաքացիներ են եւ որեւէ գանգատ չեն նշում, հակառակը՝ այդ հիվանդությանը բնորոշ է երկարատեւ, առանց սիմպտոմների ընթացքը: Հիվանդները նույնիսկ բուժման ընթացքում որեւէ գանգատ չեն նշում եւ զարմանում են, թե ինչու են իրենց պահում հիվանդանոցային կամ հյուրանոցային պայմաններում»,- ասաց նախարար Արսեն Թորոսյանը։