Արցախում հունվարի 30-ին մահացած զինծառայող, շարքային Վահրամ Ավագյանի հարազատները ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հետ բանակցություններից հետո բացել են Արգավանդ գյուղից Երևան տանող խաչմերուկը. Դավիթ Տոնոյանը հայտնել է, որ ինքը դեռևս ոչ մի ապացույց չունի, որ եղել է ինքնասպանություն և այդ մասին ծնողներին ասել է: Խոստացել է ամեն ինչ անել, որ այս գործը 100 տոկոսով բացահայտվի, ոչ մի մութ անկյուն չմնա։ Դավիթ Տոնոյանը մանրամասներ է հայտնել զինծառայողի մահվան դեպքով հարուցված քրեական գործի վերաբերյալ՝ նշելով, որ 3 ձերբակալված կա, որոնցից մեկն էլ նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանի (Շմայսի) որդին է:
Հիշեցնենք, որ Արցախում հունվարի 30-ին Վահրամ Մկրտիչի Ավագյանի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում ձերբակալվել են Մկրտչյանի համածառայակիցներ Դավիթ Առաքելի Մովսիսյանը, Խաչիկ Արմենի Գասպարյանը և Սպարտակ Արթուրի Ավետիսյանը:
Նշենք, որ զոհված զինծառայողների հարազատներն այսօր բողոքի ակցիա էին իրականացնում: Նրանք հրաժարվում էին զինվորի դին հուղարկավորել, այն բերում էին Երևան և իշխանություններից պահանջում գործի արդար քննություն: Հարազատները նախարարի հետ քննարկումների արդունքում որոշեցին զինվորին հանձնել հողին: