Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին առաջարկել է կոշտ միջոցներ կիրառել կորոնավիրուսի մասին կեղծ տեղեկություններ տարածողների նկատմամբ։
«Որպեսզի երկրում չլինեն կեղծ խուճապ տարածողներ, (անհրաժեշտ է) ժամանակավորապես մահապատիժ սահմանել կորոնավիրուսի մասին կեղծ լուրեր տարածողների նկատմամբ»,- ասել է Ժիրինովսկին լրագրողներին։ Նրա խոսքերով՝ անհրաժեշտ են կոշտ միջոցներ, իսկ «դրանք չկան»։
«1941-ին, երբ կար Մոսկվան գրավելու վտանգը, մոսկովյան միլիցիային թույլատրեցին գնդակահարել խուճապ ստեղծողներին։ Այդպես դադարեց խուճապը։ Մի հարյուր հոգու գնդակահարեցին եւ լռություն։ Այլապես հնարավոր չէր լինի կանգնեցնել խուճապային տրամադրությունները։ Այդպես է հիմա կորոնավիրուսի պարագայում»,- նշել է ԼԴԿ ղեկավարը։