Հյուսիսային Կորեայի առաջնորդի հորեղբայրը, ում պաշտոնանկության մասին վերջին օրերին լուրեր էին տարածվում, մահապատժի է ենթարկվել։ Այս մասին հաղորդում է CNN հեռուստաալիքը՝ հղում կատարելով հյուսիսկորեական լրատվամիջոցներին։
Նույն աղբյուրի համաձայն՝ ավելի վաղ Չան Սոն Տեկը պաշտոնանկ էր արվել իր բոլոր դիրքերից, իսկ նրա երկու օգնականները՝ հրապարակային մահապատժի ենթարկվել։ Բացի այդ, Կիմ Չեն Ինի հորեղբոր մասնակցությամբ բոլոր տեսանյութերը հանվել էին եթերից կամ մոնտաժվել։
Հիշեցնենք, որ Չան Սոն Տեկը զբաղեցնում էր Պաշտպանության ազգային կոմիտեի ղեկավարի տեղակալի պաշտոնը։