Քենիայի իշխանությունները հետաքննություն են սկսել՝ պարզելու, թե ինչպես է մահացած մարդը հաջորդ օրը վերակենդանացել դիահերձարանում։ Այս մասին հաղորդում է BBC-ն։
Չորեքշաբթի օրը բժիշկներն արձանագրել էին Փոլ Մուտորայի մահը, երբ երիտասարդը ինքնասպանություն գործելու նպատակով ինքն իրեն թույն էր ներարկել։ Հիվանդանոցի գլխավոր բժիշկն ասել է, որ սխալը տեղի է ունեցել այն բանի հետևանքով, որ ներարակված թույնը դանդաղեցրել է Մուտորայի սրտի աշխատանքը։
Հաղորդվում է, որ հինգշաբթի օրը Մուտորայի հայրն ու մերձավորները ժամանել են դիահերձարան՝ որդու մարմինը ճանաչելու համար, ինչից հետո գնացել են տուն՝ հուղարկավորությանը նախապատրաստվելու համար։ «Սակայն կեսօրին մենք տեղեկացանք, որ նա կենդանի է և շոկի մեջ հայտնվեցինք»,- ասել է հայրը։ «Սա մեծ սխալ էր, որի համար ներողություն եմ խնդրում հորիցս», — ասել է երիտասարդը։