ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը հայտնել է, որ COVID-19-ի դեմ պայքարը կարող է պահանջել 5 անգամ ավելի, քան 7․5 մլրդ դոլարը, որը ծրագրվում է հավաքել Եվրամիության հովանու ներքո՝ միջազգային դոնորական առցանց կոնֆերանսի շրջանակում։
«Ողջունում եմ շռայլ ներդրումները՝ 7․5 մլրդ եվրո հավաքելու նախնական նպատակով։ Այդ միջոցներն առաջին ներդրումն են անհրաժեշտ արագությամբ նոր մշակումների համար»,-նրա խոսքերն է մեջբերում «РИА Новости»-ն։
Ինչպես փոխանցում է ShantNews.am-ը, Գուտերեշի խոսքով՝ բոլոր պետություններին օգնություն ցուցաբերելու համար անհրաժեշտ կլինի 5 անգամ ավելի՝ մոտ 37․5 մլրդ եվրո։ Նա կոչ է արել բոլոր գործընկերներին աջակցություն ցուցաբերել։
Նշենք, որ միջոցառման առաջին օրը հավաքվել է 7․4 մլրդ եվրո՝ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի մշակման համար։