Միավորված ազգերի կազմակերպությունն ու Առողջապահության միջազգային կազմակերպությունը սկսել են Մերձավոր Արևելքի պետություններում ապրող երեխաների պատվաստումն ընդդեմ պոլիոմիելիտի: Այս մասին հաղորդում է France Presse գործակալությունը:
Նշվում է, որ այդ արշավի ընթացքում կպատվաստվի 23 մլն երեխա: Աշխատանքերը կիրականացվեն Եգիպտոսում, Իրաքում, Հորդանանում, Լիբանանում, Հորդանանի արևմտյան ափում և Գազայի հատվածում, Թուրքիայում: Բացի այդ, ՄԱԿ-ի ԱՄԿ-ի մասնագետները մտադիր են պատվաստել Սիրիայում շուրջ 2,2 մլն երեխայի: Այս երկրում արձանագրվել է պոլիոմիելիտի 17 դեպք: