տուն Աշխարհ ՄԱԿ-ն անցնում է հեռակա աշխատանքի

ՄԱԿ-ն անցնում է հեռակա աշխատանքի

241
0

Կորոնավիրուսի սպառնալիքի պատճառով ՄԱԿ-ի կենտրոնակայանի աշխատակիցները մարտի 16-ից ապրիլի 12-ն անցնում են հեռակա աշխատանքի՝ տեսակապի կիրառմամբ։ Խոսքն այն աշխատակիցների մասին է, որոնց անձնական ներկայությունը չի պահանջվում կառույցի կարևոր աշխատանքների իրականացման համար։ Այս մասին հայտնում է ՄԱԿ-ի մամուլի կենտրոնը։

3 շաբաթ անց իրավիճակը կրկին կգնահատվի՝ կապված այդ ռեժիմի պահպանման անհրաժեշտության հետ։

ՄԱԿ-ի աղբյուրները հայտնում են, որ ներկայում 53 դիվանագիտական առաքելություններ անցել են հեռակա աշխատանքային ռեժիմի՝ կենտրոնակայանում կորոնավիրուսով վարակման առաջին դեպքի մասին տեղեկության հայտնվելուց հետո։