![]() Անվտանգության նկատառումներից ելնելով նրանց աշխատանքի ժամանակացույցը չի հրապարակվելու: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Մարտին Նեսերիկին չորեքշաբթի հայտարարել է, որ քիմիական զենք կիրառելու հիմնական օջախների այցելությունները կիրականացվեն, ելնելով տվյալ վայրի անվտանգության աստիճանից: Բացի այդ, նա նշեց, որ խորհրդակցություն է կազմակերպվելու սիրիական իշխանությունների հետ, օգոստոսի 22, 24, և 25- ին քիմիկան զենքի կիրառման մասին, նրանց տարածած հաղորդագրությունների վերաբերյալ: Հիշեցնենք, որ չորեքշաբթի Սիրիայի հարցով կազմավորված քիմիական զենքի կիրառումը քննող տեսչական խումբը Օկե Սելստրոմի գլխավորությամբ վերադարձել է Սիրիա: Օրեր առաջ տվալ խմբի ղեկավարը հանդես եկավ հայտարաությամբ, թե օգոստոսի 21- ին քիմիական զենքի կիրառման մասին մշակված զեկույցը իրենից ներկայացնում է ընդամենը մի եզակի քննված դեպք: Տեղում հայտնաբերվել են քիմիական զենքի բազմակի կիրառման այլ ապացույցներ, որոնք վերաբերվում են հակամարտության երկու կողմերին: Նրա ունեցած տեղեկություններով` քիմիական զենքի կիրառման ամենաքիչը 14 դեպք կարժանանա հետաքննիչների ուշադրությանը, որոնց մասով կանցկացվի նոր հետաքննություն: Մասնագետների վերջնական զեկույցը պատրաստ կլինի այս տարվա հոկտեմբերի վերջին: |