Ֆիլիպիններ ժամանած ՄԱԿ-ի փրկարարները ապշած են այստեղ «Հայան» փոթորկից հետո արձանագրված ավերածություններից: Այս մասին հաղորդում է GMA News-ը:
Նախկինում նմանը չունեցող թայֆունն ամենամեծ ավերածությունները հասցրել է Տակլոբան քաղաքին, որտեղ, ըստ ականատեսների, դիակները սփռված են փողոցներում: «Վերջին անգամ ես նման բան տեսել եմ 2004 թվականի դեկտեմբերին Հնդկական օվկիանոսում. մեքենաները փետուրների պես նետվում էին այս ու այն կողմ, իսկ փողոցներում փլատակներ էին», — ասել է ՄԱԿ-ի փրկարարների խմբի ղեկավար Սեբաստիան Ստամպը: Նրա խոսքերով` այստեղ միակ փոխադրամիջոցը ուղղաթիռն է, քանի որ ճանապարհները փակ են վայր ընկած ծառերով և սյուներով: