ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը ողջունել է քիմիական զենքի օգտագործումն արգելող կոնվենցիայի՝ Սիրիայի տարածքում ուժ մեջ մտնելը:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Մարտին Նեսիրկին նշել է, որ անխոս, դա ողջունելի քայլ է: Նա նաև հայտարարել է, որ Սիրիայում քիմիական զենքի ոչնչացման հարցում դեռևս մեծ աշխատանք է սպասվում: Այդ զենքի ոչնչացման գործում ընդգրկված են ՄԱԿ-ի՝ Քիմիական զենքի արգելման կազմակերպությամբ փորձագետները:
Սիրիան դարձավ 190-րդ երկիրը, որը միացել է քիմիական զենքի օգտագործումը արգելող կոնվենցիային: Սիրիայի իշխանությունները կոնվենցիային միանալու մասին փաստաթղթերը հանձնել են Պան Գի Մունին: