ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ձայների մեծամասնությամբ Ղրիմում կայացած հանրաքվեն ճանաչել է օրենքի ուժ չունեցող. 100 կողմ, 11 դեմ և 58 ձեռնպահ։ Այս մասին հայտնում է Reuters-ը։
«Ղրիմի Ինքնավար Հանրապետությունում և Սևաստոպոլ քաղաքում 2014 թվականի մարտի 16-ին անցկացված հանրաքվեն, չունենալով օրենքի ուժ, չի կարող հիմք հանդիսանալ Ղրիմի Ինքնավար Հանրապետության և Սևաստոպոլ քաղաքի կարգավիճակի որևէ փոփոխության համար», — ասվում է հայտարարության մեջ։
Բացի այդ, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան բոլոր երկրներին, միջազգային կազմակերպություններին և մասնագիտացված հաստատություններին կոչ է արել չճանաչել Ղրիմի և Սևաստոպոլի կարգավիճակի փոփոխությունն ու զերծ մնալ այն գործողություններից և քայլերից, որոնք կարող են մեկնաբանվել որպես կարգավիճակի փոփոխության ճանաչում։
Հիշեցնենք, որ ՀՀ արտաքին գործերի նախարարի մամուլի քարտուղար Տիգրան Բալայանն «Ազատության» հետ զրույցում տեղեկացրել էր, որ Հայաստանը ձեռնպահ է քվեարկելու ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում Ուկրաինայի ներկայացրած բանաձևի նախագծին։