Երեկ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան կողմ է քվեարկել Կուբայի նկատմամբ ԱՄՆ-ի կողմից սահմանված պատժամիջոցների վերացման բանաձևին։ 200 երկրներից միայն ԱՄՆ-ն ու Իսրայելն են դեմ քվեարկել, ևս երեք երկիր ձեռնպահ են մնացել։ Այս մասին տեղեկացնում է BBC-ն։
Կուբայի նկատմամբ ԱՄՆ պատժամիջոցները սահմանվել էին 1962 թվականին։ Գլխավոր ասամբլեայի որոշումները պարտադիր չեն կատարման համար, բայց ՄԱԿ-ի այդ կառույցը 22 տարի շարունակ քվեարկում է պատժամիջոցները վերացնելու բանաձևի օգտին։
ԱՄՆ-ում կարծում են, որ այդ կերպ նպաստում են Կուբայում ժողովրդավարության հաստատմանը։ Կուբան պնդում է, որ ԱՄՆ-ի գործողությունների հետևանքով խախտվում են մարդու իրավունքները։