տուն Քաղաքական Միջազգային ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում այսօր հիմք կդրվի Ռուսաստանի կատարյալ մեկուսացմանը

ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում այսօր հիմք կդրվի Ռուսաստանի կատարյալ մեկուսացմանը

116
0

652_7315ed137dca6_1_1

ԱՄՆ-ն պատրաստել է բանաձև, որը դատապարտում է Ղրիմում կազմակերպվող հանրաքվեն։ Այս բանաձևը ներկայացվելու է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում։ Այս մասին հաղորդում է Interfax գործակալությունը։

Արտակարգ հավաքը տեղի կունենա այսօր երեկոյան 20։00-ին։ Սակայն Անվտանգության խորհրդում չեն կասկածում, որ Ռուսաստանը վետո կդնի այս բանաձևի վրա։ Ուշադրության կենտրոնում կլինի Չինաստանը, ով նույնպես ունի վետոյի իրավունք։ Չնայած նախկինում Չինաստանը հաճախ է աջակցել Ռուսաստանին, սակայն այսօր նրա դիրքորոշումը միանշանակ չէ։ Չինաստանը միշտ հանդես է գալիս տարածքային ամբողջականության օգտին, քանի որ խնդիրներ ունի Թայվանում, Տիբեթում։

«Եթե Չինաստանը ձեռնպահ մնա քվեարկության ժամանակ, ապա այս բանաձևի միակ նպատակը, որն է Ռուսաստանի հետագա մեկուսացումը, իրականություն կդառնա», — նշել են ամերիկացի դիվանագետները։

Բանաձևում սպառնալիքներ կան Ռուսաստանի հասցեին։