ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը այսօր ութերորդ հանդիպումը կանցկացնի, որը նվիրված է Ուկրաինայի ճգնաժամին։ Այս մասին հայտնել է Անվտանգության խորհրդում նախագահող Լյուքսեմբուրգի ներկայացուցիչը։
«Անվտանգության խորհուրդը հերթական բաց հանդիպումը կանցկացնի ժամը 15։00-ին, որը նվիրված է Ուկրաինային։ Զեկույցով հանդես են գալու ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Յան Էլիասոնը և մարդու իրավունքների գծով նրա օգնական Իվան Շիմոնովիչը», — ասվում է հայտարարության մեջ։ Բացի այդ, անժամկետ տեղափոխվել է Գլխավոր Ասամբլեայի նիստը, որի ժամանակ նույնպես քննարկվելու էր Ուկրաինայի հարցը։
Հիշեցնենք, որ Անվտանգության խորհրդի վերջին նիստում միայն Ռուսաստանն էր դեմ քվեարկել Ղրիմի հանրաքվեն դատապարտող՝ ԱՄՆ-ի կողմից ներկայացված բանաձևին։