Միավորված ազգերի կազմակերպության անվտանգության խորհուրդն այսօր արտակարգ նիստ է հրավիրելու Պաղեստինի Գազայի հատվածում ստեղծված հումանիտար իրավիճակի հարցով։ Այս մասին լրագրողներին ասել է ՄԱԿ-ի անվտանգության խորհրուրդն այս ամիս նախագահող, Ռուանդայի մշտական ներկայացուցիչ Յուջին-Ռիշար Հասանը։
«Ժամը 10:00-ին (18։00՝ Երևանի ժամանակ) կկազմակերպվի բրիֆինգ, որին կհաջորդի փակ քննարկում», — ասել է նա։
Սպասվում է, որ քննարկմանը տեսակապով կմասնակցի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Ամոսը, ով գտնվում է Մերձավոր Արևելքում։